ԱՄՆ-Ը ՂԱՐԱԲԱՂԵԱՆ ԿԱՐԳԱՒՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՅՈՅՍ ՈՒՆԻ
Երեւան (Երկիր) - ԱՄՆ-ը յոյս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործընթացում սրընթաց տեղաշարժեր կը լինեն, ըստ «Ազատութիւն» ռադիոկայանի` յայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղի հարցով ակտիւօրէն զբաղւում են, ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ ակտիւօրէն գործում է:
«Յոյսով եմ, որ մօտ ժամանակներս առաջընթաց կը գրանցւի: Դա շատ կարեւոր է մեզ համար: Հիմնարար սկզբունքների հետ կապւած կայ որոշակի պայմանաւորոածութիւն, ինչը կարող է շատ կարեւոր լինել հակամարտութեան լուծման գործում»,- ասել է Գորդոնը` աւելացնելով, որ հակամարտութեան կարգաւորումը օգտակար կը լինի բոլոր կողմերի համար:

0 Պատգամ:
Post a Comment