ՔՐԴԵՐԸ ՖԻԼՄ ԵՆ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ


ԵՐԵՒԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Հայերը Քիւրդստանում»` այսպէս է կոչւում 1915 թւականի Հայոց Ցեղասպանութեան մասին նոր ֆիլմը, որ պատմում է Աբդուլ Համիդ II-ի կառավարման ժամանակ Քիւրդստան փախած եւ Թուրքիայի ու Իրաքի ներկայիս սահմանին գտնւող Զախօ քաղաքի մերձակայ գիւղերում հաստատւած հայերի մասին:
Այս ֆիլմը նկարահանում է քիւրդ ռեժիսոր Ռանջդար Ռիզգարը քիւրդ կինեմա–տոգրաֆիստների օգնութեամբ, հաղորդում է analitika.at.ua-ն վկայակոչելով kurdistan.ru-ն: Ֆիլմը պատմում է քրդերի եւ հայերի յարաբերութիւնների մասին, ինչպէս նաեւ ներկայացնում Քիւրդստանի հայերի նկատմամբ քրդերի վերաբերմունքը: Վերջին տարիներին որոշ քիւրդ առաջնորդներ ներողութիւն են խնդրել Հայոց Ցեղասպանութեանը քրդերի մասնակցութեան համար:
Ֆիլմը նաեւ պատմում է Քիւրդստանի հայերի կրօնի, լեզւի եւ սոցիալական աւանդոյթների մասին: Նշւում է, որ վերջին ընտրութիւններում հայերը մէկ տեղ են ստացել Քիւրդստանի խորհրդարանում:

«ԱԶԳ»

0 Պատգամ: