Թուրքիայում Անցկացւած Հարցումները Վկայում Են Բոլոր Առանցքային Քաղաքական Դէմքերի Վարկանիշների Կտրուկ Անկման Մասին
11:51 / 16.12.2009
Թուրքական Haberturk լրատւական գործակալութեան պատւէրով իրականացւող սոց–հարցումները Թուրքիայում հետաքրքիր տւեալներ են հաղորդում:
«Եթէ ընտրութիւնը այսօր լինէր, ո՞ր կուսակցութեանը կը տայիք ձեր ձայնը» հարցին, 39 տոկոսը պատասխանել է իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեանը, 22 տոկոսը՝ պատասխանել է` «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեանը, 16.7 տոկոսը` «Ազգայնական շարժում» կուսակցութեանը, 5.5 տոկոսը` արդէն փակւած քրդական «Ժողովրդավարական հասարակութիւն» կուսակցութեանը եւ 8.8 տոկոսը նշել են այլ կուսակցութիւններ:
Կուսակցութիւնների վարկանիշը մի քանի ամիս անընդմէջ գրեթէ չի փոխւել, իսկ կուսակցութեան ղեկավարների վարկանիշը ընկել է աղէտալիօրէն: Այսպէս, Էրդողանից օգոստոս ամսին գոհ է եղել հարցւածների 54 տոկոսը, իսկ նոյեմբերին` 38.9 տոկոսը: «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան ղեկավար Դէնիզ Բայկալից օգոստոսին գոհ է եղել 25.5, իսկ նոյեմբերին`14.8 տոկոսը: «Ազգայնական շարժում» կուսակցութեան ղեկավարից օգոստոսին գոհ է եղել 29.7, իսկ նոյեմբերին 14 տոկոսը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment