Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ ապրելու իրաւունքը ստիպւած է եղել պաշտպանել արեան գնով
18:33 / 15.12.2009
«Բոլորը պէտք է իրազէկ լինեն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ ապրելու իրաւունքը ստիպւած է եղել պաշտպանել արեան գնով` իրեն պարտադրւած պատերազմի ընթացքում»։
Դեկտեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատւիրակութեան հետ հանդիպմանը յայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը:
«Ղարաբաղի ժողովուրդը համարում է, որ արդէն կարողացել է մի կողմից վերականգնել ստալինեան բռնապետութեան ժամանակ խաթարւած պատմական արդարութիւնը, իսկ միւս կողմից` երաշխաւորել իր ֆիզիկական գոյատեւման համար անհրաժեշտ նվազագոյն պայմանները: Մենք մէկ անգամ չէ, որ յայտարարել ենք այն մասին, որ ԼՂ բանակցութիւնների արդիւնքում պէտք է գտնենք այնպիսի լուծումներ, որոնց իրագործումը չի բերի նոր տեղահանումների եւ նոր էթնիկ զտումների: Այդպիսի լուծումներ կան, մնում է, որ մարդիկ դրանք տեսնել կարողանան, երազները` իրականութիւնից, արդար լուծումները` յաւակնութիւններից տարբերել կարողանան:

Վստահ եմ` ժամանակն այս հարցում այլընտրանք չի թողնելու»,- նշել է նախագահն ու աւելացրել.– «Բայց մենք նաեւ պէտք է քաջ գիտակցենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման բանակցային ճանապարհը կարող է յաջողութեան բերել միայն այն դէպքում, երբ բանակցութիւններին անմիջականօրէն մասնակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը:
Վստահ եմ` ժամանակը այս հարցում եւս այլընտրանք չի թողնելու, եւ յոյս ունեմ, որ Կովկասի ժողովուրդների խաղաղ ու բարեկեցիկ ապագայի հանդէպ առաջնորդների պարտաւորւածութիւնները վերջապէս գիտակցւելու են եւ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ գոյութիւն ունեցող խնդիրները վերջնական լուծումներ են ստանալու: Այլ կերպ լինել չի կարող»:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենեակից NEWS.am-ին յայտնում են, որ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամաւորների խնդրանքով նախագահ Սարգսեանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Երկրի ղեկավարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչւող իւրաքանչիւր բանակցութիւնից յետոյ դրա բովանդակութեան, քննարկւած հարցերի վերաբերեալ մանրամասն տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի նախագահին:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment