Հայերի Անասունները Գողանում-Տանում Են Ադրբեջան


12:08 / 18.12.2009
Դեկտեմբերի 16-ին գողութեան դէպք է գրանցւել Տաւուշի մարզում, յանցագործները գողացւած խոշոր եղջերաւոր անասունը տարել են Ադրբեջանի տարածք: Հայաստանի ոստիկանութեան մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ դեկտեմբերի 16-ին, ժամը 04.00-ին, ահազանգ է ստացւել, որ 3 զինւած անձինք Կայանաւան գիւղից խոշոր եղջերաւոր անասուն են գողանում:
Ոստիկանները հայ-ադրբեջանական սահմանագծի մօտ` Կայանաւան գիւղի տարածքում ծառայութիւն կատարելիս, երկաթգծի վրայ 3 զինւած անձանց են նկատել` անասունը Ադրբեջանի ուղղութեամբ տանելիս: Ինքնութիւնը պարզելու ընթացքում զինեալները փորձել են գործադրել իրենց մօտ գտնւող հրազէնները: Ոստիկանութեան ծառայողները նախազգուշական կրակ են արձակել, եւ յանցագործները երկաթգծի վրայ թողնելով 11 խոշոր եւ 4 մանր եղջերաւոր անասուններ` դիմել են փախուստի: Արեան հետքեր են յայտնաբերւել դէպքի վայրում եւ մօտ 500 մետր խորութեամբ դէպի Ադրբեջանի Հանրապետութեան սահմանի ուղղութեամբ: Նոյն օրը, ժամը 06.15-ին, Դիտաւան գիւղի բնակիչ, 1960 թ. ծնւած Արշակ Ս.-ից ոստիկանութիւնում ահազանգ է ստացւել, որ անյայտ անձինք անասնագոմի պատուհանից մուտք գործելով եւ դուռը ներսից բացելով` գողացել են իր ձին, 11 գլուխ խոշոր եւ 4 գլուխ մանր եղջերաւոր անասունները: Դէպքի վայրից յայտնաբերւել է 2 գլխարկ, ճապոնական արտադրութեան ձեռքի ժամացոյց եւ արեան հետքեր: Կատարւում է նախաքննութիւն:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: