Thursday, December 17, 2009

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՇՏՒԵ՞Լ

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՇՏՒԵ՞Լ
Երեւան (Երկիր) - Ամերիկայի թուրքական կազմակերպութիւնները ԱՄՆ Կոնգրէսի անդամներին խնդրում են իրենց հաշտեցնել հայերի հետ. տեղեկացնում է «Ազդակը»:
Ամերիկայի թուրքական դաշինքը եւ Ամերիկացի թուրքերի ընկերակցութիւնների միութիւնը Կոնգրէսին առաջարկել են համոզել հայերին, որ պատմական հարցեր արծարծելու փոխարէն հաշտւեն թուրքերի հետ: Նրանց կարծիքով` եթէ կոնգրէսականները զօրակցեն հայերի «վարկածներին»` կը վտանգւի հայ-թուրքական յարաբերութիւնների բնականոնացման գործընթացը:
«Թուրքիայում մեր կառավարութիւնը հայերի հետ պատմական հաշտութեան գործընթաց է սկսել, բայց ամերիկահայերը շարունակում են իրենց հակաթուրքական գործունէութիւնը: Սակայն հարցն այն է, որ Կոնգրէսի մի շարք անդամներ եւս զօրակցում են նրանց երկակի չափանիշների քաղաքականութեանը»,- ասել է Վաշինգտոնում թուրքական սփիւռքի անդամներից մէկը:

0 Պատգամ: