Wednesday, December 16, 2009

ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՆԱՒԸ ՕԴՈՒՄ

ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՆԱՒԸ ՕԴՈՒՄ


Boeing ընկերութիւնը յաջողութեամբ իրականացրել է Boeing 787 օդանաւի փորձնական առաջին թռիչքը: Օդանաւը նաեւ անւանւում է "Երազանքի նաւ": Օդանաւը թռչել է ԱՄՆ Փէյն-Ֆիլդ օդանաւակայանից, դեկտեմբերի 15-ին, տեղի ժամանակով ժամը 10:27 րոպէին:
Տեղի ժամանակով ժամը 13:35 րոպէին օդանաւը վայրէջք է կատարել նոյն օդանաւակայանում: "Երազանքի նաւի" առաջին փորձնական թռիչքը նախատեսւած էր իրականացնել դեռեւս 2007 թւականին, իսկ արդէն 2008 թւականին նախատեսւում էր օդանաւը հասցնել առաջին պատւիրատուին, սակայն այդ ժամկէտները մի քանի անգամ յետաձգւում էին:
Boeing 787, որի արժէքը հասնում է մինչեւ 205.5 միլիոն դոլարի, արդէն իսկ պատւիրել են 56 օդանաւային ընկերութիւններ: Առաջինը "Երազանքի նաւ" պէտք է ստանայ ճապոնական All Nippon Airways ընկերութիւնը: Նախատեսւում է, որ դա կը լինի 2010 թւականի վերջին: Dreamliner-ը Boeing ընկերութեան լրիւ նոր օդանաւ է, որ թողարկւում է Boeing 777-ից յետոյ: Նոր օդանաւի սրահը տեղաւորում է 210-330 մարդ, կախւած մոդիֆիկացիայից: Օդանաւի թռիչքի առաւելագոյն երկարութիւնը կազմում է 14,2 հազար կիլոմետր:
Նոր օդանաւի առանձնայատկութիւնը լինելու է խնայողութիւնն ու էկոլոգիապէս մաքուր լինելը: Նախատեսւում է, որ երկար թռիչքներին օդանաւը պէտք է աշխատի վառելիքի մօտ 20 տոկոս խնայողութեամբ:




«ԼՐԱԳԻՐ»

0 Պատգամ: