19:48 / 18.12.2009
Դեկտեմբերի 17-ին «Եւրասիա» հիմնադրամի կողմից կազմակերպւած ծրագրի շրջանակներում Երեւան ժամանած թուրքական յայտնի լրատւամիջոցների ներկայացուցիչները դեկտեմբերի 18-ին իրենց հայ գործընկերների հետ մասնակցել են «Հայ-թուրքական յարաբերութիւնները եւ Ղարաբաղի խնդիրը» անունը կրող քննարկմանը:
Հայ լրագրողները յիշեցրել են իրենց թուրք գործընկերներին, որ Թուրքիան տարիներ ի վեր` դեռեւս 20 դարի սկզբից միակողմանի պաշտպանել է ադրբեջանական շահը: Ի դէպ, թուրք լրագրողների մէջ կային այնպիսիք, ովքեր գտնում էին, որ Հայ-թուրքական յարաբերութիւններում Ղարաբաղի հարցը չպէտք է արծարծւի:
Թուրքական լրատւամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպել է նաեւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւոր, Հանրապետական կուսակցութեան խորհրդի անդամ Արտակ Զաքարեանը: Թուրք լրագրողների կողմից վերջինիս տրւող հարցերը հիմնականում վերաբերում էին երկկողմ յարաբերութիւնների կարգաւորման Հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացման հաւանականութեանը Հայաստանի խորհրդարանում, եւ ինչ նկատի ունի հայկական կողմը՝ «ողջամիտ ժամկէտ» ասելով:
Ազգային ժողովի պատգամաւորը թուրք լրագրողներին յիշեցրել է, որ Հայաստանը կատարում է եւ կը կատարի արձանագրութիւններից բխող իր վրայ վերցրած բոլոր պարտաւորութիւնները եւ նման մօտեցում ակնկալում է նաեւ Թուրքիայից: Ըստ Զաքարեանի՝ արձանագրութիւններում չկան եւ անգամ դրանցից դուրս էլ չեն կարող լինել նախապայմաններ: ՀՀԿ-ական պատգամաւորը նշել է նաեւ, որ Թուրքիայի կողմից արձանագրութիւնները չվաւերացւելու կամ դրանք խախտելու դէպքում` Հայաստանը կը ձեռնարկի համապատասխան քայլեր՝ միջազգային օրէնքների շրջանակներում:
Hurriyet-ի լրագրողի դիտարկմանը, թէ Հայաստանի զինանշանի վրայ կայ Արարատ լեռը, որը ենթադրում է Թուրքիայի նկատմամբ հողային պահանջ, իսկ ստորագրւած արձանագրութիւններում կան երկկողմ սահմանների վերաբերեալ համապատասխան կէտեր, դա չի՞ նշանակում, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը արձանագրութիւնները հակասահմանադրական կարող է ճանաչել, Ազգային ժողովի պատգամաւորը պատասխանեց, որ դա դժւար թէ անդրադառնայ Սահմանադրական դատարանի որոշման վրայ:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment