ՍՏՈՐԱԳՐՒԵԼ Է ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՅՈՒՇԱԳԻՐ
Երեւան (Երկիր)
- Դեկտեմբերի 18-ին Իտալիայի Հանրապետութեան նախարարների խորհրդի նախագահութեան հանրային ծառայութեան դեպարտամենտի եւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիական ծառայութեան խորհրդի միջեւ ստորագրւել է փոխըմբռնման յուշագիր՝ ուղղւած երկու երկրների հանրային կառավարման ծառայութիւնների միջեւ համագործութեանը եւ ոլորտում բարեփոխումների, ակադեմիական վերապատրաստման, կենտրոնական կառավարման համար աւագ քաղաքացիական ծառայողների համալրման, ինչպէս նաեւ տեղական հանրային ծառայութեան համար կադրերի վերապատրաստման ծրագրերի իրականացմանը:
Յուշագիրը Հայաստանի անունից ստորագրել է քաղաքացիական ծառայութեան խորհրդի նախագահ Մանւէլ Բադալեանը, իսկ իտալական կողմից` նախարարների խորհրդի հանրային ծառայութեան դեպարտամենտի տնօրէն Անտոնիօ Նադդէօն: Ստորագրմանը յաջորդած բանակցութիւնների ընթացքում պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել 2010 թ. Իտալիայի հանրային ծառայութեան դեպարտամենտի ղեկավարի` Հայաստան այցելութեան վերաբերեալ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատւութեան վարչութիւնը:

0 Պատգամ:
Post a Comment