13:44 / 16.12.2009
Ամերիկացի սենատորներ Բարբարա Բոքսերը եւ Ջօ Լիբերմանը, ինչպէս նաեւ կոնգրէսական Լինդա Սանչեսը միացել են այն օրէնսդիրների խմբին, ովքեր սատարում են Օսմանեան Թուրքիայում իրագործւած Հայոց Ցեղասպանութեան դատապարտման մասին ԱՄՆ կոնգրէսում բանաձեւ ընդունելուն: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Հաղորդագրութեան մէջ նշւում է, որ վերոնշեալ քաղաքական գործիչները այս նախաձեռնութեամբ հանդէս են եկել նաեւ վերջերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի ԱՄՆ կատարած այցելութեան ժամանակ:
Ամերիկայի հայկական համագումարը յիշեցնում է Էրդողանի` ԱՄՆ նախագահ Օբամայի հետ հանդիպումից յետոյ ասած խօսքերը."Ես կարող եմ միանշանակ յայտարարել, որ մենք չենք ճանաչում Հայոց Ցեղասպանութիւնը: Դա կատարեալ սուտ է":
«Մենք կուզէինք շնորհակալութիւն յայտնել սենատորներ Բոքսերին եւ Լիբերմանին, ինչպէս նաեւ կոնգրեսական Սանչէզին՝ սկզբունքայնութեան եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականութեանը հակազդելու համար: Մենք յոյս ունենք, որ մեր ընկերների հետ համատեղ աշխատանքի շնորհիւ ԱՄՆ -ի Կոնգրէսի երկու պալատներում առաջին հնարաւորութեան դէպքում բանաձեւ կընդունւի Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ»,- յայտարարել է Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրէն Արամ Ղամբարեանը։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment