100 Նորակոչիկներ Միացան Հ.Մ.Ա.Կ.–ի
Սկաուտական միութեան
Հինգշաբթի նոյեմբերի 19–ի երեկոյեան Հ.Մ.Ա.Կ.–ի «Սասունցի Դաւիթ» սրահում հանդիսաւոր կերպով տեղի ունեցաւ Կազմակերպութեան Սկաուտական Միութեան՝ 2010 թւականի երդման արարողութիւնը։ Հանդիսութեան սկզբում, դրօշակի արարողութեան եւ բացման խօսքից յետոյ ցուցադրւեց նաեւ Միութեան վերջին բանակումների եւ տարբեր աշխատանքներից բաղկացած մի տեսաերիզ։
Ապա ներկայացւեցին սկաուտական – մարզական եւ աշխատանքային ցուցական ֆիզիկական կատարումներ։ Նկատի ունենալով Կազմակերպութեան հիմնադիր անդամներից՝ Յակոբ Կարապենցի ծննդեան 85 ամեակը, Սկաուտական Միութեան ասմունքի խումբը արտասանութիւններով երեւան եկաւ, կատարելով յիշեալի բանաստեղծութիւններից կտորներ։ Այնուհետեւ սկաուտների կրտսերների երգչախումբը կատարեց «Երդում» կտորը, որից յետոյ ներկայացւեց՝ աշխատանքային ցոյց։ Իսկ ա.) բաժնի վերջում իր ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Կազմակերպութեան Կենտրոնական Վարչութեան փոխ–նախագահ՝ ընկ. Հարմիկ Զովելեանը։ Ընդմիջումի ընթացքում, ներկաները այցելելով «Շահբազեան» սրահում եւ նախասրահում կազմակերպւած սկաուտական ցուցահանդէսը, հիւրասիրւեցին նաեւ արենուշների միջոցով պատրաստւած կարկանդակներով ու հիւթով։ Ծրագրի երկրորդ բաժնում, սկաուտական խմբերն ու հատւածները քայլերգի հնչողութեամբ մուտք գործելով՝ հաստատւեցին սրահի կենտրոնում, որից յետոյ տեղի ունեցաւ երդման արարողութիւն եւ թաշկինակների բաշխում, որից յետոյ կատարւեց՝ պաշտօնների, աստիճանների եւ գնահատականների տւչութիւն։ Վերջում արտայայտւեցին՝ Տէր Մաշտոց Քահանայ Խաչատրեանը եւ Իսլամական խորհրդարանում՝ Թեհրանի եւ հիւսիսային իրանահաութեան պատգամաւոր՝ պրն. Գէորգ Վարդանեանը։ Վերջում արտայատւեց սկաուտապետ՝ Շանթ Բաղրամեանը։
Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Հանրային Կապ
0 Պատգամ:
Post a Comment