Էրդողանը եւ Գիւլը լաւ երեխաներ են,

բայց սխալ քաղաքականութիւն են վարում



Դեկտեմբեր 03, 2010 14:24
Թուրքական իսլամամէտ «Երջանկութիւն» կուսակցութեան նախագահ Նեջմեդին Էրբաքանը թուրքական Vatan-ին տւած հարցազրոյցում անդրադարձել է իր նախկին կուսակիցներ Աբդուլահ Գիւլին եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Թուրքիայի քաղաքական պատմութեան կարկառուն դէմքերից մէկը հանդիսացող Էրբաքանը խօսելով իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան առաջնորդների՝ Էրդողանի եւ Գիւլի մասին, ովքեր նախկինում եղել են Էրբաքանի կուսակցութեան անդամներ, նրանց անւանել է երեխաներ:
«Աբդուլլահ Գիւլը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մաքուր երեխաներ են, սակայն սխալ քաղաքականութիւն են վարում։ Նրանք տօն օրերին ինձ զանգահարում են»,-նշել է տարեց քաղաքական գործիչը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: