Wikileaks.-
Մեհրաբան Ալիևան ցանկացել է բազմել
ամուսնու գահին
12:16 • 03.12.10
Արևմտեան մամուլը շարունակում է հրապարակել Wikileaks–ի տարածած Միացեալ Նահանգների Պետքարտուղարութեանը պատկանող գաղտնի փաստաթղթերը։
Հրապարակւած նոր փաստաթղթերում տեղ են գտել որոշ մանրամասներ, որոնք վերաբերում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նրա հօրը՝ Հեյդարին, և կնոջը՝ Մեհրաբան Ալիևային։
2009 թւականի սեպտեմբերի 18-ին թւագրւած փաստաթղթում, որը Բաքւում Միացեալ Նահանգների այն ժամանակւայ դեսպանն ուղարկել է ԱՄՆ Պետքարտուղարութեանը, համեմատութիւն է անցկացւում Ալիևների ընտանիքի և Մարիօ Պիւզոյի յայտնի «Կնքահայրը» գրքի կերպարների միջև։
Ամերիկացի դիւանագէտը Հէյդար Ալիևին նմանեցնում է դօն Կօռլեոնէին, այսինքն՝ Վիտօ Կօռլեոնէին, որը գլխաւորում էր Կօռլեոնէների ընտանիքը։ Իսկ Իլհամ Ալիևի մասին նշւում է, որ նա արտաքուստ Մայքլն է, իսկ ներքուստ՝ Սանի Կօռլեոնէն։
Ըստ ամերիկացի դիւանագէտի՝ Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրաբան Ալիևան, ցանկացել է ընտրւել Ադրբեջանի նախագահի պաշտօնում, սակայն նրա ամուսնու կողմից իրականացւած քայլերի արդիւնքում (2009թ.-ին Ադրբեջանում անցկացւեց հանրաքւէ, որով երկրի նախագահն անսահմանափակ ընտրւելու իրաւունք ստացաւ), Մեհրաբանի երազանքները յօդս ցնդեցին։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment