120-ԱՄԵԱՅ ԱՆՇԵՂ ՈՒՂԻՆ
Հայոց եկեղեցու կալւածների
գրաւումը (1903 թ.)
1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2010
19-րդ դարի վերջին տասնամեակում նորաստեղծ Հ. Յ. Դաշնակցութիւնն իր բովանդակ ուժերով եւ երկաթէ կամքով գօտեմարտի էր ելել հայ ժողովրդի դարաւոր թշնամու դէմ:
19-րդ դարի վերջին տասնամեակում նորաստեղծ Հ. Յ. Դաշնակցութիւնն իր բովանդակ ուժերով եւ երկաթէ կամքով գօտեմարտի էր ելել հայ ժողովրդի դարաւոր թշնամու դէմ:
Այսպէս օրէցօր հասունացող ու ծաւալւող հայ ազգային-ազատագրական շարժումը սկսել էր անհանգստացնել նաեւ Ռուսաստանի ցարական կայսրութեանը: 1903 թ. հրապարակւեց Ռուսաստանի կայսեր բարձրագոյն հրովարտակը, որով արքունիքը գրաւում էր հայոց ազգային-եկեղեցական կալւածները:
Հայ ժողովուրդը, հակառակ բոլոր փոթորիկներին եւ ճնշումներին, ջերմօրէն կապւած մնաց Հ. Յ. Դաշնակցութեան: Ցարական հրովարտակի հրապարակումից յետոյ՝ անմիջապէս գործի անցան հայ ժողովրդի քաղաքական ուժերը՝ ՀՅԴ-ի ղեկավարութեամբ: Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմեան Հայրիկը չընկրկեց ռուսաց կայսրութեան սպառնալիքների առջեւ եւ ընդառաջելով Հ. Յ. Դաշնակցութեան՝ ժողովրդին յորդորեց պայքարել հրովարտակի դէմ ու պահպանել եկեղեցու եւ ազգի դարաւոր սրբագործւած իրաւունքները:
Հայ ժողովրդի, կուսակցութիւնների եւ եկեղեցու յամառ դիմադրութեան հետեւանքով՝ վերջապէս, ռուսաց պետութիւնը տեղի տալով՝ վերադարձրեց հայկական դպրոցները, բռնագրաււած եկեղեցական գոյքերը եւ ընդհանրապէս դադարեցին հայութեան դէմ ուղղւած հալածանքները:
Մէկ անգամ եւս արդարացաւ Հ. Յ. Դաշնակցութեան ճշմարիտ նշանաբանը՝ «Արդար եւ վճռական պայքարով ու համաժողովրդական միասնականութեամբ միայն կարող ես նւաճել ազգի իրաւունքը»:
ԱԼԻՔ»
0 Պատգամ:
Post a Comment