Hurriyet. -
Ալիեւի խօսքերի պատճառով Թուրքիան
Ղարաբաղեան խնդիրը այլեւս չի
դնի նախապայման
Դեկտեմբեր 01, 2010 12:19
Wikileaks-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերի առաջացրած փոթորիկը կարծես հանդարտւում է եւ արդէն նշմարւում են նոր քաղաքական զարգացումներ։ Մասնաւորապէս, Թուրքիայի հետ կապւած փաստաթղթերը լրջօրէն կանդրադառնան Թուրքիայի արտաքին քաղաքականութեան մէջ հռչակած «զրօ խնդիր» սկզբունքին։ Այս մասին գրում է թուրքական Hurriyet-ի վերլուծաբան Զէյնեփ Գիւրջանլըն:
Թուրք վերլուծաբանը մեկնաբանել է Wiklileaks-ի փաստաթղթերի ազդեցութիւնը Թուրքիա-Իրան, Թուրքիա-Իսրայէլ, Թուրքիա-Բալկանեան երկրներ, Թուրքիա-Արեւելեան երկրներ յարաբերութիւններին։ Նա անդադարձել է հրապարակած փաստաթղթերին՝ կարեւորելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի զրոյցները ամերիկացի պաշտօնեաների հետ, որտեղ Ալիեւը թուրքական կառավարութեան հասցէին բաւականին խիստ արտայայտութիւններ է թոյլ տւել։
«Անկասկած, դրանք Անկարայում շատ ուշադիր ուսումնասիրելու են։ Արդէն տեղի ունեցած քննարկումները ցոյց են տալիս, որ թուրքական իշխանութիւնները Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման խնդրում այլեւս նախկինի պէս խիստ չեն կարող լինել»,-նշել է Գիւրջանլըն՝ ընդծելով, որ Հայաստանի հետ հաշտեցումը արդէն աւելի հեշտ կլինի:
Նշենք, որ Wikileaks-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերի մէջ յայտնւած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բըրնսի միջեւ 2010-ի փետրւարի 25-ին տեղի ունեցած հարցազրոյցը մեծ իրարանցում է առաջացրել թրքական հասարակութիւնում:
Մասնաւորապէս, թրքական մամուլում Ադրբեջանի նախագահի խօսքերը բնորոշւել են, որպէս թիկունքից հարւած Թուրքիային։
Wikileaks-ի փաստաթղթերում ներկայացւում է, որ Ալիեւը, Բըրնսի հետ զրոյցի ընթացքում նշել է, թե Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր է կնքել, որպէսզի թոյլ չտայ Թուրքիային դառնալ էներգետիկ կենտրոն։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment