Today’s Zaman.-

Թուրքիայի քրդական շրջաններում Հայ

քրիստոնեաների հետքեր են փնտրում



Դեկտեմբեր 04, 2010 22:01
Լաւ յայտնի է, որ քրդական ցեղերը մասնակցութիւն են ունեցել հայերի 1915 թւականի ջարդերին, գրում է թրքական Today’s Zaman -ը։
«Իշխանութիւնների հետ համագործակցող քուրդ հոգեւորականները խոստացել են, որ ցանկացածը, ով կսպանի անհաւատին, կպարգեւատրւի երկնային 700 սենեականոց 700 առանձնատներով, որոնցից իւրաքանչիւրում 700 հուրի-փերի կլինի»,- ասում է Դիարբեքիրի իսլամական շէյխ Մալա Խադին։ Նա քրդական շրջանի՝ քրիստոնեաների հետ հաշտւող մի հատւածի առաջնորդ է։ «Մենք պատրաստ ենք նայել անցեալի երեսին, ճանաչել մեր մեղքը»,- ասել է Դիարիբեքիրի Սուր շրջանի քաղաքապետ Աբդուլա Դեմիրբաշը։ Մեղքը քաւելու համար նա Դեմիրբաշը գումարներ է տրամադրել Սուրի քրիստոնէական յուշարձանների վերականգնման համար, դրանց թւում՝ հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու։

Լուրեր Հայաստանից - NEWS.am


0 Պատգամ: