Yahoo–ն հրապարակել է 2010թ.

թօփ հարցումները

«Ինչպէ՞ս կապել փողկապը».


Սա է 2010 թւականի ընթացքում ցանցի օգտատէրերի

ուղղած թօփ հարցը


14:47 • 04.12.10
Խոշորագոյն որոնողական ցանցերից մէկը՝ Yahoo–ն, ներկայացրել է իր թօփ–հարցումների տարեկան ամփոփումը, որոնք արտացոլում են օգտատէրերի հետաքրքրութիւններն ու տեղեկատւական շուկայի կոնիւնկտուրան (իրադրութիւն)։«Ինչպէ՞ս կապել փողկապը». սա է 2010 թւականի ընթացքում ցանցի օգտատէրերի ուղղած թօփ հարցը։
Ինչպէս յայտնում է «Ռիա նովոստին», վարկանշային աղիւսակում վերոնշեալ հարցին հետևում են «Ինչպէ՞ս գցել աւելորդ քաշը» և «Ինչպէ՞ս ճիշտ համբուրւել» հարցերը:
Yahoo–ի օգտատէրերին յուզող հարցերի առաջին տասնեակում են յայտնւել նաև փիլիսոփայական «Ի՞նչ է սէրը» և գործնական «Ինչպէ՞ս եփել ձուն» հարցերը։
Yahoo–ում յայտնւած տարւայ ամենաթէժ նորութիւնն է եղել Մեքզիկական ծոցում BP–ի նաւթային հարթակի վթարը, որը բազմաթիւ վերլուծաբանների կողմից որակւել է որպէս խոշորագոյն էկոլոգիական վթար։ Թօփ լուրերի եռեակում են նաև ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնը, երգչուհի և դերասանուհի Մայլա Սայրուսին վերաբերւող նորութիւնները։
Այլ կերպ է ձևաորւել սմարթֆոններից կատարւած հարցումների վարկանիշը։ Այստեղ առաջնային են եղել «Ֆուտբոլային ազգային լիգա», «Լէյդի Գագա» և «Ռիհաննա» հարցումները։
Յատկանշական է, որ տարբեր երկրներում ինտերնէտի օգտատէրերը պահանջարկի ալիքին ներկայացնում են ամենատարբեր հարցեր ու թեմաներ։
Օրինակ կանադացիների համար առաւել թէժ տեղեկատւական առիթ են եղել Վանքուվերի ձմեռային օլիմպիադան, Ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնն ու American idol շօուն։ Բրազիլիայում առաջին երեք տեղերը զբաղեցրել են ազգի կուռք հանդիսացող ֆուտբոլիստների անունները, իսկ կորէացիները հետաքրքրւել են ֆուտբոլի, սմարթֆոնների և Ռազմաօդայի ուժերի խորտակւած նաւի պատմութեան մասին նորութիւններով։
Բրիտանացիները «կախւել» են վիճակախաղերի, աշխատատեղերի և եղանակի մասին կայքերից։ Իտալացիները սիրում է մտնել Facebook, համակարգչային խաղերի կայքեր և ծանօթանալ հորոսկոպին, իսկ գերմանացիները հերթական անգամ ապացուցել են իրենց ազգային պրագմատիզմը՝ փնտրելով ճանապարհային քարտէզներ, հեռախօսահամարներ և ծանօթանալով եղանակի տեսութեանը։


Tert.am

0 Պատգամ: