ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ՀԻՒԱՆԴԱՆՈՑ



Իտալիայի վարչապետ Սիլվիօ Բեռլուսկոնին յարձակման է ենթարկւել: Երէկ Միլանում կայացած հանրահաւաքից յետոյ,երբ Բեռլուսկոնին ինքնագրեր էր բաժանում, մի մարդ նրա վրայ նետել է Միլանի տաճարի մանրակերտ-յուշանւէրը:
73-ամեայ Բեռլուսկոնին քթի կոտրւածք է ստացել, վնասւել են նաեւ ատամները: Յարձակումից յետոյ վարչապետին ուղեկցողները նրան օգնել են բարձրանալ և նստել մեքենայ:
Նրան տեփափոխել են հիւանդանոց: Իտալիայի ոստիկանութիւնն արդէն մեղադրանք է ներկայացրել հոգեկան հիւանդութեամբ տառապող 42-ամեայ Մասսիմօ Տարտալյէին:

Լուսանկարը՝ AP–ից
«Ա+1»

0 Պատգամ: