15:57 / 14.12.2009
A/H1N1 վարակի՝ խոզի գրիպի լաբորատոր հաստատuած դէպքերի թիւը Հայաստանում դեկտեմբերի 14-ի դրութեամբ կազմում է 80 հոգի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտնել է Հայաստանի առողջապահութեան նախարարի օգնական Շուշան Յունանեանը:
Անցած 2 օրերին, նրա խօսքով, յայտնաբերւել է վարակման եւս 26 դէպք:
Յունանեանը նաեւ յայտնեց մահւան ելքով երկու դէպքերի մասին: «Էրեբունի» հիւանդանոցում մահացել է յղի մի կին Հրազդանից: Նա եղել է յղիութեան 6-րդ ամսում: Իսկ մահւան 2-րդ դէպքն արձանագրւել է Նորքի ինֆէկցիոն հիւանդանոցում, որտեղ մահացել է մի երիտասարդ տղամարդ":
Ըստ Յունանեանի՝ երկու հիւանդն էլ հիւանդանոց են տեղափոխւել հիւանդութեան վերջին փուլում, ինչն էլ հանդիսացել է նրանց մահւան պատճառը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment