Հայկական Գէոպոլիսը (Աշխարհի քաղաք) ՝ «Շանգհայ Էքսպօ-2010»-ում
19:05 / 30.04.2010
«Շանգհայ Էքսպ-2010» միջազգային ցուցահանդէսում Հայաստանը ներկայացրել է Գէոպոլիսի (Աշխարհի քաղաք) մակետը:

Ցուցահանդէսում արդէն կարելի է տեսնել նաեւ քաղաքի վիրտուալ 3D մակետը Experiencing տաղաւարում, որը Շանգհայ օնլայն համակարգում ընտրել է Հայաստանը: Կազմակերպիչների տեղեկացմամբ` օնլայն համակարգը համաշխարհային ցուցահանդէսների պատմութեան մէջ առաջին անգամ ամենալայն տարածումը կը գտնի հէնց «Շանգհայ Էքսպօ 2010»-ի շրջանակներում, եւ Հայաստանը այն սակաւաթիւ երկրներից մէկն է, որը յաջողութեամբ իրականացրել է տւեալ համակարգի ամենաբարդ նախագծերից մէկը:
Բաւական հետաքրքիր է պատրաստւած նաեւ հայկական տաղաւարը: Հէնց մուտքի մօտ տեղակայւած է կոմերցիոն հատւած, որտեղ այցելուները կը կարողանան ձեռք բերել տարբեր ապրանքներ, ինչպէս նաեւ` համտեսել հայկական հողի բարիքները, յատկապէս՝ հայկական ծիրանը, կը ծանօթանան Հայ ոսկերիչների վարպետութեանը:
Նշենք, որ սեպտեմբերի 21-ին նախատեսւած է Հայաստանի ազգային օրւայ տօնակատարութիւնը, որի շրջանակներում կը ներկայացւի հայկական մշակոյթը, կայանալու են բազմաթիւ մշակութային իրադարձութիւններ` ցուցահանդէսներ, բեմականացումներ եւ այլն:
Նշենք, որ «Շանգհայ Էքսպօ-2010» ցուցահանդէսին մասնակցում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը, որին Չինաստան է հրաւիրել ՉԺՀ ղեկավար Հու Ձինթաոն: Հեղինակաւոր ցուցահանդէսին մասնակցում են աշխարհի 192 երկրներ:
NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment