Թուրքերն ահազանգում են.–
2015 թւականի Ապրիլի 24–ին 3 միլիոն Հայ կը քայլի Վաշինգտոնում
13:04 • 01.05.10
2015 թւականի Ապրիլի 24-ին ամերիկահայերը խոշոր միջոցառումներ են կազմակերպելու Միացեալ Նահանգներում, և հարկ է, որ ամերիկաբնակ թուրքերն արդէն սկսեն մտածել դրանց հակազդելու մասին:
Այս մասին, Hurriyet օրաթերթի փոխանցմամբ, յայտարարել է թուրք-ամերիկեան գործարար միութեան նախագահ Ուղուր Թերզիօղլուն։ «2015 թւականի Ապրիլի 24-ին 1915թ. իրադարձութիւնների (Հայոց Ցեղասպանութեան) 100-րդ տարելիցն է, և այդ պատճառով հայերը տարբեր միջոցառումների և զանգւածային քայլերթի են նախապատրաստւում: Մենք էլ մեր հերթին պէտք է հակաքայլեր նախապատրաստենք դրա դիմաց: Թուրքերը հէնց այս պահից պէտք է պատրաստւեն 2015 թւականին և սկսեն աշխատել երիտասարդական միաւորումների, գործարար աշխարհի և հասարակական կազմակերպութիւնների հետ: Պէտք է կարևորել լոբբիստական գործունէութիւնը»,- յայտարարել է Թերզիօղլուն` նշելով, որ 2015 թւականի Ապրիլի 24-ին 3 միլիոն հայեր Վաշինգտոնում քայլելու են ի յիշատակ Ցեղասպանութեան զոհերի:
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment