ԵԽԽՎ 26 պատգամաւորներ ստորագրել են Հայոց Ցեղասպանութեան յայտարարութեան տակ


16:41 / 30.04.2010
Եւրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 26 պատգամաւորներ արդէն միացել են Հայոց Ցեղասպանութեան դատապարտման յայտարարութեանը, հաղորդում է NEWS.am-ի սեփական թղթակիցը Ստրասբուրգից:
Յայտարարութեան մէջ նշւում է, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը կնպաստի մարդկային արժանապատւութեան յարգմանն ու կը կանխի մարդկութեան դէմ յանցագործութիւնները: Բացի այդ, վկայակոչելով տարբեր երկրների կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման փաստը, Վեհաժողովի անդամները կոչ են անում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Օսմանեան կայսրութիւնում 1915թ. Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ:
Համաձայն յայտարարութեան՝ նման քայլերը կը նպաստեն Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ճանաչմանը՝ նպաստելով նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանն ու տարածաշրջանում խաղաղութեան հաստատմանը:
Նշենք, որ յայտարարութիւնը որի նախագիծը ներկայացրել է Հայաստանի պատւիրակութիւնը, հրապարակւել է ապրիլի 29-ին՝ Ֆրանսիայի պատւիրակութեան պատգամաւոր Ժան Կլոդ Մինյոնի կողմից, ԵԽԽՎ լիագումար նստաշրջանից առաջ:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: