Monday, June 21, 2010

Աշխարհի առաջնութւն.

Աշխարհի առաջնութւն.


Բրազիլիա – Կոտ դ’Իվուար(ساحل عاج)` 3:1


Յունիս 21, 2010 01:50
G խումբ, 2-րդ տուր
20 Յունիսի, Եոհաննեսբուրգ, Սոքեր Սիթի ստադիոն
Մրցավար` Ստեֆան Լանուա (Ֆրանսիա)
Լուիս Ֆաբիոան, 25, 50 (1:0, 2:0), Էլանո, 62 (3:0), Դրոգբա, 79 (3:1)
G խմբի երկրորդ տուրի հանդիպումը պարզւեց այնքան էլ ինտրիգային չէ: Բրազիլացիները ամբողջովին գերազանցեցին մրցակցին եւ յաղթեցին երկու գնդակի առաւելութեամբ:
Դուբլի հեղինակ դարձաւ Լուիզ Ֆաբիանոն, որը 25-րդ րոպէին փայլուն եզրափակեց Ռոբինիօ- Ֆաբիանօ – Կակա կոմբինացիան:
Երկրորդ խաղակէսի սկզբում Ֆաբիանոն անցաւ երեք պաշտպաններին, այդ ընթացքում երկու անգամ ձեռքով խաղաց, բայց մրցավարը չֆիքսեց, իսկ բրազիլացի ռմբարկուն դիպուկ խոցեց Բարիի դարպասը:
12 րոպէ անց էլանոն եզրափակեց Կակայի փոխանցումը` գրաւելով դատարկ դարպասը:
Աֆրիկացիները հասցրեցին միայն կրճատել հաշւի տարբերութիւնը: Դրոգբան մօտ 11 մետրից գնդակն ուղղեց դարպասը:
87-րդ րոպէին երկրորդ դեղին քարտի համար հեռացւեց Կական, բայց կոտդիվուարցիները թւային առաւելութեամբ եւս չկարողացան հաւասարեցնել հաշիւը:

G խումբ Խ Հ Ո Պ Գ Մ
Բրազիլիա 2 2 0 0 5-2 6
Պորտուգալիա 1 0 1 0 0-0 1
ԿԺԴՀ 1 0 0 1 1-2 0
Կոտ-դ'Իվուար 2 0 1 1 1-3 1

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: