16:32 / 18.11.2009
Վերջին օրերին մեծ աղմուկ հանած թուրքական Aksam թերթի կին լրագրող Նագեհան Ալչըն Aksam-ում հրապարակել է իր սկանդալ դարձած յայտարարութեան մասին։
Նագեհան Ալչըն Ստեփանակերտ այցելութեան ժամանակ՝ հարցազրոյց էր տւել Արցախի պետական հեռուստաընկերութեանը, որի ժամանակ ասել է, որ Ղարաբաղը հայկական հող է։
Այս ամէնը մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում։ Նրան անգամ անցանկալի անձ են յայտարարել Ադրբեջանում։
Aksam-ի իր հրապարակման մէջ Ալչընը գրում է. «Անցեալ շաբաթ Ստեփանակերտում էի։ Դա Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքն է։ Ադրբեջանցիները քաղաքը՝ Խանքէնդ են կոչում։ Իմ այնտեղ մնալու երկրորդ օրը ինձ հրաւիրեցին Արցախ հեռուստաընկերութիւն՝ հարցազրոյցի համար։ Եթէ մերժէի՝ սխալ կհասկացւէր եւ հրաւէրը ընդունեցի։ Նկարահանման ժամանակ ինձ հարցրեցին, թէ ի՞նչ եմ մտածում Ղարաբաղի մասին։ Ես ասացի. „Իմ տեսածի չափ այստեղ միայն հայեր են ապրում, հայկական իշխանութիւն կայ“։ Անցեալի հետ կապւած որեւէ բան չեմ ասել, թէ ու՞մ է պատկանել։ Եւ ինչո՞ւ պէտք է անէի։ Ես գնացել էի այնտեղ ուսումնասիրելու՝ ոչ թէ ենթադրութիւններ անելու։
Այնույետ ինձ հետ հարցազրոյցը եթեր է գնացել։ Յաջորդ օրը փողոցում բոլորը ինձ արդէն ճանաչում էին։ Սակայն շուտով գոյները փոխւեց։ Իմ էլ-փոստին հազարաւոր այլանդակ նամակներ սկսեցի ստանալ։ Բոլորը իմ ադրբեջանցի բարեկամներից։ Իմ հարցազրոյցը հայկական լրատւամիջոցները վերցրել դարձրել էին, որ իբր ասել եմ, որ Ղարաբաղը 100 տոկոսանոց հայկական հող է։ Այդ ամէնը հասել էր նոյնիսկ ադրբեջանական եւ ռուսական լրատւամիջոցներին։ Ես դարձայ մի մեծ ճգնաժամի գլխաւոր դերակատարը»,-նշում է իր հրապարակման մէջ Նագեհան Ալչըն։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment