Թուրքիայի փոխվարչապետ.– Թուրքիան իր եղբայրներին չի փոխում ԵՄ անդամակցութեան հետ
12:01 / 16.11.2009
«Թող ոչ ոք մեր դէմ պայմաններ չդնի, որպէսզի մենք ԵՄ-ին անդամակցելու համար հրաժարւենք Կիպրոսից եւ մեր կիպրացի եղբայրներից: Թող բոլորն իմանան, որ Թուրքիան չի փոխում իր եղբայրներին ԵՄ անդամակցութեան հետ»,- նման յայտարարութեամբ է հանդէս եկել Թուրքիայի փոխվարչապետ Ջէմիլ Չիչեկը՝ Հիւսիսային Կիպրոսի թուրքական հանրապետութեան 26-ամեակի կապակցութեամբ:

«Այո, Թուրքիան խաղաղութիւն է ցանկանում կղզում (Կիպրոսում), բայց այդ խաղաղութիւնը պէտք է լինի արդար: Մենք միշտ լինելու ենք մեր եղբայրների կողքին»,- ասել է Չիչեկը, յաւելելով, որ Թուրքիան այսույետ եւս շարունակելու է քաղաքական, տնտեսական ու այլ օժանդակութիւն յատկացնել Հիւսիսային Կիպրոսի թուրքական հանրապետութեանը:
Յիշեցնենք, որ թուրքական զօրքերը 1974 թւականին ներխուժեցին Կիպրոս եւ գրաւեցին նրա 40 տոկոսը: Մինչ օրս Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետութիւնը ճանաչել է միայն Թուրքիան:
Յիշեցնենք, որ թուրքական զօրքերը 1974 թւականին ներխուժեցին Կիպրոս եւ գրաւեցին նրա 40 տոկոսը: Մինչ օրս Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետութիւնը ճանաչել է միայն Թուրքիան:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment