Իգդիրի ադրբեջանա-թրքական զանգւածը կատաղի պայքար է մղում հայ-թուրքական սահմանի բացման դէմ
19:28 / 16.11.2009
Իգդիրի հակահայկական կազմակերպութիւնը ստորագրահաւաք է սկսել հայ-թուրքական սահմանի բացման դէմ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Songun կայքէջը։
Իգդիրի «Անհիմն հայկական պնդումների դէմ պայքարի միութիւն»(ASIM-DER) անունով կազմակերպութիւնը սկսել է ստորագրահաւաք անցկացնել՝ առանց ղարաբաղեան խնդրի լուծման, հայ-թուրքական սահմանի բացման դէմ։ Նախատեսւում է 7 օրում հաւաքւած ստորագրութիւնները ուղարկել Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւն։
Այդ կազմակերպութեան նախագահ Գյոքսել Գիւրբէյը նշել է. "Հայերը ցանկանում են սահմանը բացւի, սակայն շարունակում են իրենց մամուլում կրկնել, որ չեն դուրս գալու «գրաւեալ» տարածքներից։ Գիւսքէյը պնդում է, որ եթէ հայերը ցանկանում են Իգդիրի հատւածի սահմանը բացւի՝ պէտք է վայրկեան առաջ ազատեն ադրբեջանական հողերը։
NEWS.am-ը յիշեցնում է, որ տւեալ կազմակերպութիւնը մի քանի ամիս առաջ էլ որոշել էր Խոջալուի դէպքերի հետ կապւած դատի տալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին եւ այդ առթիւ նամակ է ուղարկել Եւրոպական մարդու իրաւունքների դատարան։
Իսկ այդ կազմակերպութեան անդամներից մէկն էլ՝ ցոյց տալով հայկական դրամի վրայ պատկերւած Արարատ լեռը ասել էր. «Սահմանը, որ բացւի հայերը գալու են սրանով մեր հետ առեւտո՞ւր անեն։ Մենք դա չենք ուզում»։Ի դէպ Իգդիրում բնակչութեան կէսը ադրբեջանցիներ են։

Այս հանգամանքը կապւած է Նախիջեւանի հարեւանութեամբ գտնւելու հետ։ Հազարաւոր նախիջեւանցիներ, իրենց մօտ աշխատանք չգտնելով, հաստատւում են Իգդիրում։ Իգդիրի քաղաքապետերը 85 տարի շարունակ եղել են ադրբեջանցիներ, իսկ այս վերջի տարիներին Իգդիրում կուտակւող քուրդ բնակչութեանը յաջողւում է կազմել մեծամասնութիւն եւ ընտրութիւններում յաղթանակ է տանում քուրդ թեկնածուն։
Իգդիրը երկփեղկւած է քրդերի եւ ադրբեջանցիների միջեւ։ Ադրբեջանցիները պնդում են, որ պէտք է սահմանը բացւի Ղարաբաղի խնդիրը լուծելուց յետոյ, իսկ քրդերը կողմ են առանց նախապայմանների սահմանի շուտափոյթ բացմանը։
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment