ԷԼՀԱՄ ԱԼԻԵՒԸ ՆՈՐԻՑ ԽՕՍՈՒՄ Է
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ
«Տւեալ իրավիճակը շտկելու համար գոյութիւն ունի կամ խաղաղ, կամ էլ ռազմական ուղի: Այլ ճանապարհ չկայ: Մենք չենք կարող այլեւս ձգձգել այդ գործընթացը», - խօսելով ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ուղիների մասին, յայտարարել է Ադրբեջանի նախագահ Էլհամ Ալիեվը:
Շօշափելով ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունէութիւնը, Ադրբեջանի նախագահը հարցականի տակ է դրել տւեալ կառոյցի աշխատանքի արդիւնաւէտութիւնը: «Մենք բանակցութիւններ ենք վարում, եւ նշմարւում է որոշ առաջխաղացում:
Ցանկանում եմ նաեւ ասել, որ բանակցութիւնների թեմայում նախատեսւում է հայկական զօրքերի դուրս բերումը բոլոր 7 շրջաններից: Նոյն ժամանակ բանակցութիւնների թեման է ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Առաջ դրա մասին խօսք անգամ չկար:
Սակայն, դրա հետ մէկ տեղ մենք տեսնում ենք, որ հայկական կողմը նախընտրում է ձգձգել ժամանակը», - ասել է Ալիեւը, հաղորդում է 1news.az-ը:
0 Պատգամ:
Post a Comment