Կիրօ Մանոյեան.–
«Այսօրւայ իրադարձութիւններից ելնելով՝ ես չեմ բացառում, որ Թուրքիայում վաւերացումը տարիներով ձգւի»




ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խօսելով հայ-թուրքական յարաբերութիւնների մասին՝ ասել է, որ առաջիկայ ամիսներին որևէ իրադարձութեան ակնկալիք չունի։
-Այսօրւայ իրադարձութիւններից ելնելով՝ ես չեմ բացառում, որ Թուրքիայում վաւերացումը տարիներով ձգւի՝ այնքան ժամանակ, որքան Թուրքիան այս հարցը կը կապի ղարաբաղեան հարցի հետ։ Իսկ ղարաբաղեան հարցը վաղը չի կարգաւորվելու։ Պարզ է, որ Թուրքիան լուրջ քայլ չի անի,-նշել է նա։
Ըստ Կիրօ Մանոյեանի՝ հնարաւոր է ապրիլին Թուրքիան ինչ-որ հնարք անի՝ միջազգային հանրութեան աչքին թոզ փչելու համար։
-Մասնաւորապէս արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի եզրակացութիւնը ներկայացնի արձանագրութիւնների վերաբերեալ, որպէսզի բերւեն խորհրդարանի օրակարգ։ Բայց 20 տարի առաջ ստորագրւած միջազգային պայամանագրեր կան Թուրքիայի խորհրդարանում, որոնք մինչ այսօր չեն վաւերացւել, և կարող է՝ նոր կառավարութիւն գայ և էլի ձգւի,-ասել է նա։


7or.am

0 Պատգամ: