Վահան Յովհաննիսեան.–

«Դուք լո՞ւրջ համարում էք, որ մեր երկրում կարողացաք լուծել սոցիալական խնդիրները»


-Դուք ասում էք, թէ այս, այս միջոցառումներն իրականացնելով՝ մենք կարողացանք լուծել սոցիալական խնդիրները։
Այսինքն, Դուք լո՞ւրջ համարում էք, որ մեր երկրում կարողացաք լուծել սոցիալական խնդիրները,-Ազգային ժողովում ֆինանսների նախարար Տիգրան Դաւթեանին այսպիսի հարց է ուղղել Դաշնակցութիւն խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը։ -Եթէ դուք Ձեզ արդիւնաւէտ կառավարութիւն էք համարում, ապա ես չեմ կիսում Ձեր տեսակէտը։
-Մենք այս տարի, իրօք, ամբողջ ծաւալով պէտք է կատարենք այն սոցիալական պարտաւորութիւնները, որոնք ամրագրւած են պետական բիւջէի մասին օրէնքում։ Այդ առումով պէտք է ոչ մէկի մօտ կասկած չլինի։ Դա չի նշանակում, որ մենք լուծում ենք ամբողջ երկրի սոցիալական յաւերժ խնդիրները, բայց մենք կատարում ենք այն պարտաւորութիւնները, որոնք ամրագրւած են բիւջէով և հաստատւած ԱԺ-ի կողմից։
ՀՀ ֆինանսների նախարարն ասել է, որ ճգնաժամի պարագայում քիչ երկրներ են կատարում այն պարտաւորությիւնները, որոնք ստանձնել էին մինչև ճգնաժամը։

7or

0 Պատգամ: