ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասեանը Հայաստանի Արտաքին Գործոց նախարարին «թոյլ եւ անպատրաստ» է անւանել
17:46 / 16.11.2009
ԼՂՀ նախկին նախագահ, Հայաստանի նախագահի յատուկ յանձնարարութիւններով դեսպան Արկադի Ղուկասեանը Հայաստանի ԱԳՆ ղեկավարին «թոյլ եւ անպատրաստ» է անւանել:
Այդ մասին յայտնում է USA Armenian Life Magazine- խմբագիր Ափո Ջաբարեանը: Նրա խօսքով, Ղուկասեանն այդ մասին յայտարարել է նոյեմբերի 3-ին, Լոս-Անջէլեսում հեռուստամարաթոն-2009-ին նւիրւած հանդիպմանը:
Խօսելով հայ-թուրքական յարաբերութիւնների մասին՝ Արկադի Ղուկասեանը նշել է, թէ արձանագրութիւնները պարունակում են տարբեր թոյլ կողմեր եւ բացթողումներ, իսկ ինքը հասկանում եւ կիսում է Սփիւռքի դժգոհութիւնները՝ արձանագրութիւնների կապակցութեամբ:

Ղուկասեանը յայտարարել է, թէ հայ-թուրքական մերձեցման հարցում Սփիւռքի հետ երկխօսութիւնը շատ ուշ է կայացել, ինչը նոյնպէս սխալ էր:
«Սերժ Սարգսեանը հաւանական է, որ սխալ է գործել, բայց նա ազնիւ եւ հայրենասէր անձնաւորութիւն է եւ իր ուսերին մեծ պատասխանատւութիւն է ստանձնել»,- յայտարարել է ԼՂՀ նախկին նախագահը:
Յարկ է նշել, որ Արկադի Ղուկասեանն այն խմբի կազմում էր, որ Հայաստանի նախագահի հետ համահայկական ուղեւորութեան էր մասնակցում Սփիւռքի գաղթօջախներում՝ ներկայացնելու հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը:

Եթէ Ափո Ձաբարեանի տեղեկութիւնը իսկապէս ճշմարիտ է, ստացւում է, որ Ղուկասեանը, լինելով պաշտօնեայ, որ պարտաւոր է կատարել պետութեան յանձնառութիւնները, մասնաւորապէս արտաքին քաղաքականութեան ոլորտում, փաստացի հանդէս է գալիս երկրի պաշտօնական քաղաքականութեան դէմ:
0 Պատգամ:
Post a Comment