Ամերիկեան Սենատի դեմոկրատական մեծամասնութեան առաջնորդը աջակցում է Հայոց ցեղասպանութեան բանաձեւին




11:31 / 20.11.2009
ԱՄՆ Սենատի դեմոկրատ անդամ եւ կուսակցութեան առաջնորդ Հարրի Ռիդը Ամերիկայի հայկական ազգային կոմիտէին (ANCA) յայտնել է, որ կրկին աջակցելու է այն օրինագիծը, որը կոչ է անում Միացեալ Նահանգներին՝ ճանաչել Հայոց ցեղասպանութեան փաստը:
«Մենք ցանկանում ենք մեր երախտագիտութիւնը յայտնել դեմոկրատական մեծամասնութեան առաջնորդ Հարիի Ռիդին՝ իր գործընկերներին միանալու եւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման բանաձեւին օժանդակելու համար»,- յայտնել է ANCA-ի գործադիր տնօրէնը եւ յաւելել. «Մենք շատ ենք ցանկանում համագործակցել Սենատի եւ արտաքին կապերի յանձնաժողովի մեր բարեկամների հետ, երբ Հայոց ցեղասպանութեան բանաձեւը դրւի քւէարկութեան: Յոյսով ենք, որ այն կընդունւի ողջ Սենատի կողմից»:
Հայոց ցեղասպանութեան բանաձեւին օժանդակում են այնպիսի սենատորներ, ինչպիսիք են Բոբ Մենենդեսը, Ջոն Ինսայնը, Շերոդ Բրաունը, Ռասս Ֆեյնգոլդը, Դինա Ֆեյնշտէյնն ու Շելդոն Ուայթհաուսը:
Նշենք, որ Հ. Ռիդը յայտնեց իր դիրքորոշման մասին, երբ ANCA-ն սկսեց «Յետադարձ հաշւարկ Էրդողանի համար» նախագիծը, որը նպատակ ունի արթնացնել ԱՄՆ Կոնգրէսին, ԶԼՄ-ներին եւ Սպիտակ տանը՝ ներկայացնելու Հայոց ցեղասպանութեան մասին իրականութիւնը:
Նշենք, որ 2007թ. հոկտեմբերի 10-ին բանաձեւը աջակցութիւն ստացաւ Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի յանձնաժողովում, սակայն Ջորջ Բուշի վարչակազմի հակազդեցութեան պատճառով քւէարկութեան չդրւեց:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: