Հայաստանի Ազգային ժողովի պատւիրակութիւնը
կմեկնի Կօրէա
կմեկնի Կօրէա
18:28 / 30.11.2009
Կօրէայի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Կիմ Հիւնգ-Օի հրաւէրով դեկտեմբերի 2-ին կսկսւի ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանի գլխաւորած պատւիրակութեան քառօրեայ պաշտօնական այցը Կօրէայի Հանրապետութիւն:
Հայաստանի ԱԺ մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ պատւիրակութեան կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանեանը, պատգամաւորներ Յովհաննէս Մարգարեանը, Արմէն Աբրահամեանը, Արա Նռանեանը: Կօրէայի Հանրապետութիւնում ՀՀ ԱԺ նախագահի գլխաւորած պաշտօնական պատւիրակութիւնը հանդիպումներ կունենայ Կօրէայի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Կիմ Հիւնգ-Օի, ԿՀ վարչապետ Չունգ Ուն Չանի, Կօրէա-Հայաստան պատգամաւորական բարեկամութեան խմբի անդամների հետ: ԿՀ Ազգային ժողովում ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը եւ ԿՀ ԱԺ նախագահ Կիմ Հիւնգ-Օն կստորագրեն փոխըմբռնման յուշագիր: Սէուլում Հայաստանի խորհրդարանական պատւիրակութիւնը հանդիպումներ կունենայ «GS Holdings»-ի նախագահ Հո Չան Սուի եւ Կօրէայի միջազգային համագործակցութեան գործակալութեան նախագահ Պակ Ջի Վոնի հետ, կայցելի «SAMSUNG ELECTRONICS»-ի տաղաւար: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի գլխաւորած պատւիրակութիւնը կը մեկնի Ջեջու, որտեղ հանդիպումներ կունենայ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment