Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին.–
Սրբավայրը պէտք է պահպանի իր նախկին կարգավիճակը



17:56 / 30.11.2009
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն, անշուշտ, տեղեակ է Ղրիմի Սուրբ Խաչ եկեղեցին թանգարանի վերածելու որոշմանը, բայց կանի ամէն ինչ, որպէսզի նման բան թոյլ չտայ, եւ սրբավայրը պահպանի իր նախկին կարգավիճակը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատւական համակարգի պատասխանատու Տէր Վահրամը։

Յիշեցնելով, որ Ղրիմի Սուրբ Խաչ եկեղեցում մինչ օրս արարողութիւններ են իրականացւում, եւ այն ծառայում է հայ համայնքի կարիքներին, Տէր Վահրամը նկատեց, որ Մայր Աթոռի համար ընդունելի չէ, որպէսզի սրբավայրն այսույետ գտնւի մշակոյթի նախարարութեան հովանու ներքոյ։ «Մենք, իհարկէ, դեմ չենք, որպէսզի եկեղեցու տարածքում թանգարան գործի, սակայն միեւնոյն ժամանակ այն պէտք է շարունակի գործել որպէս սրբավայր»,- յստակեցրեց Տէր Վահրամը։ Նրա խօսքով, հարցի շուտափոյթ կարգաւորման համար Մայր Աթոռը կապ է պաշտպանում համապատասխան մարմինների, այդ թւում անձամբ Ղրիմի Ինքնավար Հանրապետութեան Գերագոյն ռադայի խօսնակ Անատոլի Գրիցենկոյի հետ՝ լիայոյս լինելով, որ հարցն անպայման կլուծւի։
Հարցին, թէ այդ խնդրի առնչութեամբ ուկրաինական կողմից Էջմիածնում ե՞րբ են կոնկրէտ պատասխանի սպասում, Տէր Վահրամը նշեց, որ դեռեւս, ոչինչ յայտնի չէ, սակայն «առաջիկայում մենք վստահաբար պատասխան կունենանք եւ հարցն, ամենայն հաւանականութեամբ, կը կարգաւորւի»:
Նա նաեւ նշեց, որ նման զարգացումներին իր գործունէութեամբ, որոշ չափով, նպաստել է նաեւ հայ համայնքը։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: