ԵՄ-ի հետ բանակցող պատւիրակութեան մէջ Թուրքիայի իշխանութիւնները ընդգրկեցին հայազգի մասնագէտի
13:35 / 14.12.2009
Թուրքիայի հանրապետութեան պատմութեան մէջ առաջին անգամ հայը դարձել է պատասխանատու պաշտօնեայ...։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի քաղաքացի, ազգութեամբ հայ Սուրէն Լէօ Հալէպլին յաջողութեամբ անցել է վերջին քննութիւնը։
Թուրքիայի Եւրամիութեան անդամակցութեան համար Եւրամիութեան քարտուղարութեան մասնագէտի պաշտօնի համար անցկացւած մրցոյթում բոլոր արգելքները յաղթահարելուց յետոյ՝ Սուրէն Հալէպլին ընդգրկւեց առաջին 42 հոգանոց պատւիրակութեան կազմում։
NEWS.am-ը յիշեցնում է, որ աւելի վաղ Թուրքիայի պետնախարար, Եւրամիութեան գծով գլխաւոր բանագնաց Էգեմէն Բաղըշը պատասխանել է թուրքական թերթերից մէկի հարցին՝ կապւած ԵՄ-ի հետ բանակցող խմբում հայազգի անդամի ընտրութեանը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էգեմէն Բաղըշը ասել էր. "Այս նախագիծը իրականացնելու ենք երիտասարդների, ծերերի, հարուստների, աղքատների, հայի, հրէայի, մահմեդականի հետ միասին։ Այսույետ աշխատանքների համար 340 հոգանոց մի պատւիրակութիւն է ստեղծւելու, որը արդէն հաւանութեան է արժանացել թուրքական խորհրդարանի կողմից, եւ մենք ընդունելութեան քննութիւններ ենք կազմակերպել։
Մեր 118 քաղաքացիներ արդէն գրաւոր քննութիւնը անցել են։ Բանաւոր քննութիւնից յետոյ 42 հոգի անմիջապէս կանցնեն պարտականութիւնների կատարմանը։ Մենք աշխատանքի համար դիմողների ոչ էթնիկ, ոչ կրօնական, ոչ էլ քաղաքական հայեացքներին ուշադրութիւն չենք դարձնում։ Մեր բոլոր քաղաքացիները հաւասար են։
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment