ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՅ ԱՍՏՂԱՖԻԶԻԿՈՍ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆԻ ՅՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ

Դեկտեմբերի 15-ին Երեւանում, Տէրեան եւ Աբուեան փողոցների միջեւ գտնւող զբօսայգում տեղակայւած աստղադիտարանի մօտ տեղի կունենայ Հայաստանի գիտութիւնների ազգային ակադեմիայի պատւաւոր նախագահ, գիտնական, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումեանի յուշարձանի բացման արարողութիւնը:

Ծնւել է 1908 թւականին Թիֆլիսում (Վրաստան): Համբարձումեանի աշխատանքները վերաբերում են աստղերի եւ մշուշի ֆիզիկային, աստղագիտութեանը, աստղային համակարգերի դինամիկային, մաթեմատիկական ֆիզիկային: Համբարձումեանը միանգամայն նոր տիէզերական հայեցակարգի հեղինակն է:
Նա Ստալինեան մրցանակի կրկնակի դափնեկիր է (1946,1950), Սոցիալական աշխատանքի կրկնակի հերոս (1968,1978), Ռուսաստանի Դաշնութեան պետական մրցանակի դափնեկիր (1996), Հայաստանի ազգային հերոս, բազմաթիւ ակադեմիական շքանշանների դափնեկիր, Բիւրականի աստղադիտարանի հիմնադիրը:


«ՊԱՆԱՐՄԷՆԻԱՆ»

0 Պատգամ: