ԶԱՆԳՒԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹԻՒՆՆԵՐ`
ԹՈՒՐՔԻԱՅՈՄ
Երեւան (Երկիր) - Թուրքիայի Սահմանադրական դատարանի` քրդամէտ «Ժողովրդավարական հասարակութիւն» կուսակցութեան գործունեութիւնը կասեցնելու մասին որոշումը զանգւածային անկարգութիւնների պատճառ է դարձել: Հազարաւոր մարդիկ դուրս են եկել Դիարբեքիրի եւ Հաքքարիի փողոցներ: Տեղի են ունեցել բախումներ ոստիկանութեան հետ: Կան ձերբակալւածներ, տեղեկացնում են թուրքական լրատւամիջոցները:
Ըստ «Ֆրանս պրէսի»` դեկտեմբերի 13-ին Ստամբուլում բախւել են թուրք ազգայնականները եւ քուրդ ակտիւիստները, արդիւնքում` մէկ մարդ վիրաւորւել է հրազէնից:
Սահմանադրական դատարանի որոշումից յետոյ «Ժողովրդավարական հասարակութիւն» կուսակցութիւնից ընտրւած 21 պատգամաւորները յայտարարել են, որ հրաժարւում են իրենց մանդատներից:
Կուսակցութեան գործունէութեան կասեցման մասին որոշում կայացնելու պատճառ է դարձել Թուրքիայի գլխաւոր դատախազութեան դիմումը Սահմանադրական դատարան, որով «Ժողովրդավարական հասարակութիւն» կուսակցութեանը մեղադրանք է ներկայացւում Քրդական բանւորական կուսակցութեան հետ համագործակցելու համար:

0 Պատգամ:
Post a Comment