Ռուսական գազի հոսքը Հայաստան դադարեցւել է գազամուղի մօտ յայտնաբերւած ռումբի պատճառով


10:32 / 14.12.2009
Ռուսական գազի տարանցումը Հայաստան, որ իրականացւում է Վրաստանի տարածքով, ընդհատւել է խոշոր պատահարը կանխելու համար։
Ինչպէս յայտնում է «Ինտերֆաքսը», Վրաստանի գազամատակարարումը չի դադարեցւել, քանի որ այդ երկիրը գազ ստանում է Ադրբեջանից։
Պայթուցիկ սարքը յայտնաբերւել է գազամուղի Մոզդոկ-Վլադիկավկազ հատւածում։
Մօտակայ ժամերին սակրաւորները կսկսեն գազամուղի մօտ գտնւող ռումբի ականազերծումը, որը յայտնաբերւել է նախորդ գիշեր, ինգուշական Չելուկի գիւղի մօտ, յայտնում է «Մայակ» ռադիոկայանը։
Աղբիւրների տւեալներով, դիտման արդիւնքում յայտնաբերւել են եւս մի քանի ռումբեր։ Ամենայն հաւանականութեամբ, դրանք տեղադրւել են այն բանի համար, որպէսզի պայթեն հիմնական ռումբի ականազերծման ժամանակ։
Դադարեցւել է նաեւ Հիւսիսային Օսիայի գազամատակարարումը, որտեղ երկու օրով դասերը հետաձգւել են։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: