Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպման հիմնական թեմանները եղել են Հայ-թուրքական յարբերութիւններն ու ԼՂ հիմնախնդիրը։ Հանդիպման վերաբերեալ հրապարակւած տեղեկատվութիւնները տարբեր են:
Ըստ Սպիտակ տան մամլոյ ծառայութեան` հանդիպումից յետոյ ճեպազրոյցում Օբաման ասել է, որ ինքը ողջունել է Հայ- թուրքական յարաբերութիւնների բարելաւման խնդրում վարչապետ Էրդողանի կատարած խիզախ քայլերը եւ յորդորել է առաջ շարժւել այդ ուղղութեամբ:
Վարչապետ Էրդողանն ընդգծել է, որ Հայ-ադրբեջանական յարաբերութիւնները չափազանց կարեւոր են Հայ - թուրքական յարաբերութիւնների համատեքստում եւ ասել. «Մենք քննարկել ենք Մինսկի խմբի գործունէութիւնը, խօսել ենք այն մասին, թէ ինչ կարող են ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ ՌԴ-ն անել բանակցութիւններին նոր լիցք հաղորդելու համար: Դա շատ դրական կազդի ամբողջ գործընթացի վրայ, որովհետեւ Հայ-թուրքական կապերի բարելաւումը էական առնչութիւն ունի այդ հարցերի հետ»:
ԱՄՆ-ում Էրդողանը ելոյթ է ունեցել Ջոն Հոպկինզի անւան համալսարանում «Թուրքիան 21-րդ դարում. դիւանագիտութեան միջոցով խաղաղութեան վերականգնում» թեմայով, որտեղ ասել է. «Կոնֆլիկտի կարգաւորումը և սկզբի համար եօթ շրջանի ազատագրումը (ներառեալ Քելբաջարն ու Լաչինը` յատուկ կարգավիճակով), կը նպաստեն Հայ-թուրքական յարաբերութիւնների հաստատմանը»:
Վարչապետը նշել է, որ իրենց այս դիրքորոշումն ինքը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ինչպէս նաև Դմիտրի Մեդվեդևի հետ առանձնազրոյցներում: Ադրբեջանական մամուլը հրապարակել է, թէ էրդողանը աւելի կտրուկ յայտարարութիւններ է արել, մասնաւորապէս նշել է. «Որքան արագ Մինսկի խումբը կարգաւորի ԼՂ հիմնախնդիրը, այնքան արագ մենք կը կարգաւորենք հայ-թուրքական յարաբերութիւնները»:
Ադրբեջանական մամուլը նաեւ յայտնում է, թէ Էրդողանը յայտարարել է, թէ Հայ-թուրքական արձանագրութիւնները Թուրքահայի խորհրդարանում մօտ ապագայում չեն վաւերացւի: Օբամայի հետ հանդիպումից յետոյ Էրդողանը հարցազրոյց է տւել նաեւ «Trend News» -ին, որտեղ յայտնել, թէ Թուրքիան որեւէ խնդիր չունի հայերի հետ եւ բազմաթիւ հայեր շատ հանգիստ ապրում են Թուրքիայի տարածքում: Ըստ Էրդողանի` խնդիրը հայկական Սփիւռքն է:
«Սփիւռքը չպէտք է կողքից մեզ սովորեցնի, թէ ում հետ ինչ յարաբերութիւններ ձեւաւորենք: Հայկական Սփիւռքն այստեղ յայտարարում է, թէ Թուրքիան, այսպէս կոչւած, «ցեղասպանութիւն» է իրականացրել: Այդ հարցը պէտք է թողնել պատմաբանների կարգաւորմանը: Ես մի բան կարող եմ ասել` իմ նախնիները երբէք չեն իրականացրել ցեղասպանութիւն եւ չէին կարող իրականացնել: Եթէ ԱՄՆ գործում է Սփիւռքի ազդեցութեան տակ, դա անարդար է»,- «Trend News» -ին ասել է Թուրքիայի վարչապետը:
0 Պատգամ:
Post a Comment