Հայաստանի Արտգործնախարարը Հանդիպեց Դեսպաններին
11:55 / 15.12.2009
Աշխատանքային այցով Փարիզում գտնւող ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը դեկտեմբերի 14-ին անցկացրել է Եւրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպութիւններում հաւատարմագրւած Հայաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների խորհրդակցութիւնը:

Անդրադարձ է արւել դեկտեմբերի 1-ին Աթէնքում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին եւ ընդունւած փաստաթղթերին, ինչպէս նաեւ դեկտեմբերի 8-ին Բրիւսելում ԵՄ Արեւելեան գործընկերութեան ԱԳ նախարարների հանդիպմանը:
Հայաստանի բարձրաստիճան դիւանագետները հանգամանալից քննարկել են մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:
Վաղը Էդւարդ Նալբանդեանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպութեան արտգործնախարարների համաժողովին, որտեղ նախատեսւած է նաեւ Հայաստանի ԱԳ նախարարի ելոյթը:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment