10:42 / 01.12.2009
Նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Աթէնք է ժամանել Հայաստանի ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը:
Ինչպէս NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայութիւնից, ԱԳ նախարարը նախ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Եուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիէի, Ռոբերտ Բրադկէի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկի հետ: Այնուհետեւ տեղի է ունեցել եռանախագահների կազմակերպած հանդիպումը Էդւարդ Նալբանդեանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովի միջեւ, որն ընթացել է աշխատանքային ճաշի ձեւաչափով:
Հանդիպման ընթացքում քննարկւել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների 17-րդ խորհրդին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերեալ յայտարարութեան ընդունման հնարաւորութիւնը:
Նոյն օրը նախարար Նալբանդեանը հանդիպում էր ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի` Լեռնային Ղարաբաղի հարցով յատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հետ, որի հետ քննարկել էր ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման բանակցութիւնների վերջին զարգացումները:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment