11:45 / 01.12.2009
Այսօր Յունաստանի մայրաքաղաք Աթէնքում` «Էլինիկոն» մարզահամալիրում մեկնարկում է ԵԱՀԿ ԱԳ Նախարարների խորհրդի նիստը, որն իր ուշադրութիւնը կը կենտրոնացնի Եւրոպայի անվտանգութեան հարցերի քննարկումների վրայ:
Նիստում կառոյցի նախագահութիւնը կը փոխանցւի Ղազախստանին, որը նախագահութիւնը կստանձնի 2010թ-ի յունւարի 1-ից:

Բացման նիստին նախատեսւում են Յունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի, ԵԱՀԿ գործող նախագահ, Յունաստանի վարչապետ, ԱԳ նախարար Եորղոս Պապանդրէուի, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սուարեշի, ԵԱՀԿ գլխաւոր քարտուղար Մարկ Պերին դը Բրիշամբոյի ելոյթները:
Դեկտեմբերի 2-ին նախարարների խորհրդի նիստում ելոյթով հանդէս կը գայ նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը:
ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հնարաւոր է ԼՂ խնդրի վերաբերեալ յայտարարութեան ընդունում: Այսօր կը կայանայ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչներ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշնէրի եւ ԱՄՆ պատւիրակութիւնը գլխաւորող Պետքարտուղարի տեղակալ Ջէյմս Սթէյնբերգի հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդւարդ Նալբանդեանի եւ Էլմար Մամեդեարովի հետ: Հանդիպման աւարտին նրանք կը պատասխանեն զանգւածային լրատւամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
ԵԱՀԿ դեկտեմբեր ամսւայ ամփոփագրում Ե.Պապանդրէուն նշում է, որ կշարունակի անձնական աջակցութիւնը Հարաւային Կովկասի տարածաշրջանում յարատեւ խաղաղութեան հասնելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ԼՂ հակամարտութեան կողմերի ջանքերին: «Թոյլ տւէք արժանին մատուցել Մինսկի խմբի երեք համանախագահներին եւ իմ անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրշիկին՝ նրանց անխոնջ ջանքերի համար` ԼՂ հակամարտութեանը փոխադարձ ընդունելի լուծում գտնելու գործում:

Մենք քաջալերւած ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին շրջանում յաճախակի հանդիպումների արդիւնքում ձեւաւորւած դրական իմպուլսով», նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:
Իսկ յաջորդ տարի կառոյցում նախագահող երկրի՝ Ղազախստանի ԱԳ նախարար Կ.Սաուդաբաեւը նշել է, որ գործնական հարթութեան վրայ Ղազախստանը նպատակ ունի նշանակել ԵԱՀԿ գործող նախագահի յատուկ ներկայացուցիչ՝ հակամարտութիւնների գծով:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment