ԱՄՆ ՊԵՏ–ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԶԵԿՈՅՑՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ «ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԱՆՋԱՏՒԱԾ ՏԱՐԱԾՔ» Է



Երեւան (Երկիր) - ԱՄՆ պետ–դեպարտամենտը աշխարհում դաւանանքի ազատութեան մասին իր ամէնամեայ զեկոյցում Լեռնային Ղարաբաղը բնութագրել է որպէս «Ադրբեջանից անջատւած տարածք»: Նաեւ նշւել է, որ ԼՂՀ շրջակայ տարածքները վերահսկւում են «հայ անջատողականների կողմից»:
Լեռնային Ղարաբաղին վերաբերող ամբողջ ինֆորմացիան զետեղւած է Ադրբեջանին, այլ ոչ թէ Հայաստանին վերաբերող բաժնում, քանի որ «1992 թւականից` պատերազմից եւ հրադադարից յետոյ, Ղարաբաղը` գերազանցապէս հայ բնակչութեամբ, անջատւել է Ադրբեջանից»:
Զեկոյցում պետ–դեպարտամենտը նաեւ մեղադրում է ԼՂՀ կառավարութեանը կրօնական կազմակերպութիւնների հանդէպ խտրական վերաբերմունք ցուցաբերելու մէջ:

0 Պատգամ: