Կեղծիք, կեղծիք մինչեւ վերջ
Առաջին անգամը չէ, որ ԼՏՊ-ին սպասարկող մամուլը, բազմաբնոյթ ստեր յորինելով, փորձում է հասարակութեանը եւ առաջին հերթին` ինքն իրեն համոզել, թէ Դաշնակցութեան դիրքորոշումները հայ-թուրքական հարցում միատեսակ չեն, եւ կուսակցութեան մէջ ազգային հարցերի շուրջ գոյութիւն ունեն տարբեր կարծիքներ: Խօսքը յատկապէս վերաբերում է ՀՀՇ-ական մամուլին, որի համար անկապ բամբասանքը սովորական երեւոյթ է:
Դէ, Տէր-Պետրոսեանից ի՞նչ պիտի սովորէին...
Այս անգամ «Ժամանակ» թերթն է լուր տարածել` իբր, Դաշնակցութեան խորհրդարանական խմբակցութեան անդամ, պաշտպանութեան նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկեանը մտադիր է դուրս գալ խմբակցութիւնից` դէմ լինելով ինչպէս իշխանութիւնների ներքին եւ արտաքին քաղաքականութեանը, այնպէս էլ հայ-թուրքական յարաբերութիւնների առնչութեամբ Դաշնակցութեան դիրքորոշմանը: «Դա սուտ տեղեկութիւն է:

Եթէ լուրի հեղինակը մի քիչ ինքնասիրութիւն ունի, պէտք է շատ վատ զգայ իր տարածած կեղծիքի համար:
Հադրութի ամենածանր տարիներին` 1991-94 թթ., ինձ եւ իմ ղեկավարած ստորաբաժանումներին յաղթանակի է մղել իմ գաղափարախօսութիւնը, այն ուժը, որ իմ մէջ դրել է Դաշնակցութիւնը: Եղել եմ դաշնակցական, ընդմիշտ կմնամ դաշնակցական»,- Դաշնակցութիւնից իր հեռանալու մասին «հաւաստի» տեղեկութիւններն այսպէս մեկնաբանեց Արթուր Աղաբեկեանը:
Յիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀՀՇ-ական մամուլը մի «տեղեկութիւն» էլ էր տարածել. իբր` Արթուր Աղաբեկեանը որոշել է ընդհանրապէս հեռանալ Հայաստանից: Ինչպէս տեսնում ենք, թէ՛ առաջին, թէ՛ երկրորդ դեպքում Ա. Աղաբեկեանը իր «դիրքորոշման» մասին տեղեկացել է... մամուլից:

Ս. ՅԱԿՈԲԵԱՆ
0 Պատգամ:
Post a Comment