Հայաստանի Փոխարտգործնախարարը Ելույթ Է Ունեցել Եւրոպական Համաժողովում

17:32 / 30.11.2009
«Եւրոպական քաղաքականութեան կենտրոնը» նոյեմբերի 27–ին Բրիւսելում կազմակերպել է «Կայունութիւնը եւ անվտանգութիւնը ԵՄ արեւելեան հարեւանութիւնում» խորագրով համաժողով:
Որպէս բանախօսներ միջոցառմանը մասնակցել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսեանը, Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Կոնստանտին Ելիսեեւը, Ադրբեջանի դեմոկրատական բարեփոխումների կուսակցութեան նախագահ Ասիմ Մոլազադէն:
Ելոյթներ են ունեցել նաեւ ԵՄ խորհրդի, ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելութեան եւ Բրիւսելի ազատ համալսարանի ներկայացուցիչները:
ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատւութեան վարչութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ Արման Կիրակոսեանն իր ելոյթում անդրադարձել է Հայաստանի եւրոպական քաղաքականութեանը՝ կանգ առնելով «Արեւելեան գործընկերութեան» ընձեռած հնարաւորութիւնների վրայ:
Նա ողջունել է ԵՄ խորհրդում Հայաստանի հետ ասոցիացման պայմանագրի շուրջ բանակցութիւնների մանդատի քննարկման մեկնարկը։ Ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստակամ է սկսել բանակցութիւնները նաեւ ազատ առեւտրի եւ մուտքի արտօնագրերի ռեժիմի պարզեցման համաձայնագրերի շուրջ:
Արման Կիրակոսեանը ներկայացրել է նաեւ արցախեան հիմնախնդրի բանակցային գործընթացն ու հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման վերջին զարգացումները:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: