Tuesday, December 1, 2009

«ԱՍԵՆՔ ՈՉ ԷՅԴԶ -ԻՆ»

«ԱՍԵՆՔ ՈՉ ԷՅԴԶ -ԻՆ»

Դեկտեմբերի 1-ին ԷՅԴԶ -ի դեմ պայքարի միջազգային օրը, Հայաստանի ճանաչւած մարդկանց մասնակցութեամբ Երևանում կբացւի ֆոտոնկարիչ Կարէն Գրիգորեանի ցուցահանդէսի բացումը:

Այն կրում է «Ասենք ոչ ՁԻԱՀ- ( ԷՅԴԶ)ին» խորագիրը: Լուսանկարչական մի քանի մրցոյթների դափնեկիրը համախմբել է 40 յայտնի երգիչների, ռեժիսորների, հեռուստահաղորդավարների, դերասանների և այլ յայտնի դէմքերի: Ցուցահանդէսը անցկացւելու է «Մոսկւա» կինոթատրոնի ցուցասրահում:
Միջոցառումից յետոյ տեղի կունենայ երիտասարդական երեկոյթ: Նախագծի նպատակն է վարակի հակազդման մասին խոցելի խմբերի և հասարակութեան միւս անդամների իրազէկութեան բարձրացումը: Նախագծի իրականացմանը աջակցել են UNAIDS-ը և SAMSA հասարակական կազմակերպութիւնը, որոնք ամէն տարի իրականացնում են նմանատիպ ակցիաներ:
Ի դէպ, Հայաստանում մարդու իմունային անբաւարարութեան վիրուսով վարակւածութեան դէպքերի արձանագրումը սկսւել է 1988 թւականից: 1988թ. մինչև 2008թ. դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետութիւնում գրանցւել է ՄԻԱՎ վարակի 656 դէպք: Ընդ որում, 2007թ. ընթացքում արձանագրւել է ՄԻԱՎ վարակի 109, իսկ 2008թ. ընթացքում` 118 նոր դէպք:
ՄԻԱՎ-ով վարակւածների շուրջ 60%-ը 25-39 տարիքային խմբում է: Հայաստանի Հանրապետութիւնում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետ–էրոսէքսուալ ճանապարհը (48,9%) և թմրամիջոցների ներերակային օգտագործման միջոցով վարակումը (43,9%): ՄԻԱՎ վարակի դէպքերի առաւելագոյն թիւն արձանագրւել է մայրաքաղաք Երևանում` 301 դէպք, որը կազմում է բոլոր գրանցւած դէպքերի 45,9%-ը:

0 Պատգամ: