Եթէ Թուրքիայի խորհրդարանի եզրակացութիւնը դրական չլինի, Օբամա–Էրդողան հանդիպումը չի՞ կայանայ
Դեկտեմբերի 7-ին Վաշինգտոնում պիտի հանդիպեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այդ օրը լրանում է նաև Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարցերի յանձնաժողովի՝ հայ-թուրքական արձանագրութիւններին եզրակացութիւն տալու ժամկէտը։ Այս առումով «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Էդւարդ Շարմազանովն ասել է, որ ինքը համոզւած է, որ եզրակացութիւնը դրական է լինելու. հակառակ դէպքում այդ հանդիպումը տեղի չի ունենայ։

0 Պատգամ: