Ղարաբաղան հակամարտութեան լուծումը հետաձգւում է յաջորդ տարի

15:06 / 01.12.2009
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը հաւատում է եկող տարի Ղարաբաղի հակամարտութեան բանակցային գործընթացի ակտիւացման հնարաւորութեանը: Նրա խօսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները գիտակցում են նման անհրաժեշտութիւնը:
«Ես հաւատում եմ, որ հնարաւորութւններ կան»,- ըստ «Թրենդ» գործակալութեան, ասել է ադրբեջանցի նախարարը:
Իր հերթին, Լեռնային Ղարաբաղի հարցով յատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը յայտարարել էր, թէ հակամարտութեան կարգաւորումը հնարաւոր է արդէն յաջորդ տարի: «Հաշւի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջեւ բանակցութիւնների ակտիւացումը, արդէն մօտ ապագայում կարելի է սպասել դրական արդիւնքների»,- լրագրողներին ասել է Լենմարկերը Աթէնքում, որտեղ ընթանում է ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը:
Նրա խօսքով, երէկ Աթէնքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ խնդիրը, որը շարունակելու են այսօր, օրւայ երկրորդ կէսին, «եւ դա յոյս է ներշնչում»:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: