Թուրքիայի եւ Հայաստանի ԱԳ նախարարները քննարկել են ստորագրւած արձանագրութիւնների վաւերացման ժամկէտները
19:36 / 01.12.2009
Աթէնքում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի հետ։ Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը տեւել է մօտ կէս ժամ։Հանդիպման ընթացքում քննարկւել են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ստորագրւած արձանագրութիւնների վաւերացման ժամկէտների եւ Մինսկի խմբի համաժողովում քննարկւելիք Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգաւորման հեռանկարները։ Այս համատեքստում քննարկւել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միւնխէնեան հանդիպման արդիւնքները։
Դաւութօղլուն Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից յետոյ հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովի հետ։ Այս հանդիպմանը եւս քննարկւել է ղարաբաղեան խնդիրը, ինչպէս նաեւ Թուրքիա-Ադրբեջան յարաբերութիւնները։
Նախատեսւում է, որ Դաւութօղլուն հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջէյմզ Սթայնբերգի հետ։

0 Պատգամ:
Post a Comment