Վլ. Ժիրինովսկի.–
«Ռուսաստանը Պէտք Է Ճանաչի Լեռնային Ղարաբաղը»
«Եթէ Լեռնային Ղարաբաղն անկախութիւն հռչակի, ապա Ռուսաստանը պէտք է ճանաչի այն»:
Երէկ Մոսկւայում անցկացւող Եւրոպական և ասիական մեդիաֆորումին նման յայտարարութիւն է արել ՌԴ Պետդումայի փոխխօսնակ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցութեան նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին (հաւանաբար մոռացել է, որ Լեռնային Ղարաբաղն իր անկախութիւնը հռչակել է 18 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին):
«Եթէ Լեռնային Ղարաբաղն անկախութիւն հռչակի, ապա Ռուսաստանը պէտք է ճանաչի այն: Այլապէս Ադրբեջանը և Հայաստանը երբէք համաձայնութեան չեն գայ, թէ ում կազմում պէտք է լինի Լեռնային Ղարաբաղը»,- ասել է Ժիրինովսկին՝ աւելացնելով, որ ինքը հայամէտ կամ ադրբեջանամէտ դիրքորոշում չունի:
Լրագրողի հարցին, թէ ինչպիսի՞ն է Ռուսաստանի դերը Հայաստանի և Թուրքիայի միջև յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում, Ժիրինովսկին պատասխանել է. «Մենք չէինք ցանկանայ, որ Թուրքիան այդ մերձեցումն օգտագործի ողջ Հարաւային Կովկասում իր ազդեցութիւնն ընդլայնելու համար: Իսկ նման ծրագրեր նրանք ունեցել են»:
«Ռուսաստանին խաղաղութիւն և անդորր է յարկաւոր Հարաւային Կովկասի տարածաշրջանում: Եթէ դա ապահովւի, ապա Հայաստանը թող մերձենայ՝ ում հետ ցանկանում է՝ լինի Թուրքիան, Իրանը, Վրաստանը թէ Ադրբեջանը: Իսկ եթէ լինի ագրէսիա, ապա մենք կը կանգնենք տուժող երկրի կողքին և լիովին կը ոչնչացնենք ագրէսորին»,- ասել է Ժիրինովսկին:

0 Պատգամ:
Post a Comment