ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ
ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Աթէնքում է Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը: Հայաստանի արտգործնախարարը նախ հանդիպում ունեցաւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Եուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիէի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկի հետ:
Այնուհետեւ տեղի ուենցաւ եռանախագահների կազմակերպած հանդիպումը Էդւարդ Նալբանդեանի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովի միջեւ, որն ընթացաւ աշխատանքային ճաշի ձեւաչափով:
Հանդիպմանը քննարկւեց ԵԱՀԿ արտգործնախարարների 17-րդ խորհրդին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերեալ յայտարարութեան ընդունման հնարաւորութիւնը: Նոյն օրը նախարար Նալբանդեանը հանդիպում էր ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի` Լեռնային Ղարաբաղի հարցով յատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հետ, որի հետ քննարկել էր ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման բանակցութիւնների վերջին զարգացումները:
0 Պատգամ:
Post a Comment